l-0x0wh-786x458z-1-42

ՀԷՑ-ը դատական հայցեր կներկայացնի կեղծ հոսանքազրկման տեղեկություններ տարածելու դեպքում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարում է, որ ընտրական հաշվարկի ընթացքում որոշ լրատվամիջոցների կողմից հնարավոր կեղծ տեղեկությունների տարածման դեպքում կձեռնարկվեն դատական քայլեր։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել ընկերության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

«Բոլոր այն լրատվամիջոցների նկատմամբ, որոնք այս ժամերին (հաշվարկի ընթացքում) ակնհայտ ԿԵՂԾ տեղեկատվություն կտարածեն՝ իբր որոշ ընտրատեղամասերում հոսանքազրկումների վերաբերյալ, ՀԷՑ-ը կհարուցի դատական հայցեր՝ կանխամտածված ապատեղեկատվություն տարածելու, զրպարտանքի և Ընկերության բարի համբավին հնարավոր վնաս հասցնելու հանգամանքներով պայմանավորված։
Այժմ մեր մասնագետները համացանցում իրականացնում են տվյալների հավաքագրում և համադրում իրական փաստերի/պատկերի հետ։
Հավաքագրված և փաստաթղթավորված բոլոր տվյալների հիման վրա հայց կներկայացվի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և դրանք կներկայացվեն նաև ՀԾԿՀ-ին։
Շնորհակալություն»,- գրել է Պետրոսյանը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն