9jv1ur29o0u0313cjsqeuncpqayuxqwptikbl3as

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը | armenpress.am

armenpress.am Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 476 597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 %-ը։

Այդ մասին հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Երևան քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 849 488 է, որոնցից մասնակցել են 496 հազար 643-ը, ինչը կազմում է 58,46 տոկոսը։

Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 113 441 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 69 հազար 993, ինչը կազմում է 61,70 տոկոսը։

Արարատի մարզում  քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 220 167 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 131 հազար 819, ինչը կազմում է 59,87 տոկոսը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն