hqdefault-4

Ժամը 22.00–ի դրությամբ ձերբակալվել է 18 անձ. ՆԳՆ ներկայացուցիչ | news.am

news.am Ժամը 22:00-ի դրությամբ արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 79 դեպք, որոնցով ձերբակալվել է 18 անձ։ Այս մասին հունիսի 7-ին լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳՆ քրեագիտական վերլուծության և իրավապահ համագործակցության գլխավոր վարչության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը։

Գնդապետը մանրամասն ներկայացրել է խախտումների կառուցվածքը՝ նշելով, որ արձանագրված միջադեպերից 41-ը կապված է կրկնակի քվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերի հետ, իսկ 29 իրավախախտում վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը։ Բացի այդ, ոստիկանությունը արձանագրել է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վեց դեպք, ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելու երկու դեպք, նախընտրական կաշառք տալու երկու միջադեպ, ինչպես նաև խուլիգանության և ֆիզիկական ներգործության մեկական դեպք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն