Снимок экрана 2026-06-08 091637

Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին | azatutyun.am

azatutyun.am Իսրայելը Իրանի կենտրոնական և արևմտյան մասերում գտնվող թիրախների է հարվածել, անգամ այն բանից հետո, երբ ըստ Axios-ի աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում հորդորել էր զերծ մնալ հետագա հարձակումներից։

Իսրայելի զինված ուժերը նախօրեին հարվածներ էին հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններից մեկին՝ Դահիային, որտեղ տեղակայված է իրանամետ «Հեզբոլա» շարժման գլխավոր հենակետերից մեկը։

Ի պատասխան՝ Իրանը իսրայելական թիրախների ուղղությամբ հրթիռներ էր արձակել։

Reuters-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Իրանի կողմից նոր հարվածները չեն ազդի Թեհրանի հետ Վաշինգտոնի բանակցությունների վրա։

«Գործարքի վրա որևէ ազդեցություն չի լինելու, – Financial Times-ին ասել է Թրամփը՝ շարունակելով․ – Ես եմ կայացնում որոշումները․․․Նա [Նեթանյահուն] չի կայացնում որոշումները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն