նիկոլ փաշինյաանն

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից՝ հայտարարում է Փաշինյանը

ՀՀ ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հայաստանի Հանրապետությանը:

Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է: Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ՝ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արատահայտեց, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, և իհարկե, սա լինելու է քաղաքական մեծամասնության և Կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների և շատ վճռական և հատուկ քայլերով»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կունենա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաև կձևավորի Կառավարություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն