471c1773-c25e-4146-ba7f-f861ffd4ebf4_w1023_r1

Եվրոպացի առաջնորդները սատարում են Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների առաջարկը | azatutyun.am

azatutyun.am Նախօրեին Լոնդոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հայտարարել են, որ սատարում են հրադադարի նպատակով Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների անցկացման առաջարկը՝ ընդգծելով, որ Եվրոպան դերակատարություն կունենա այդ գործընթացում, գրում է Reuters-ը։

Համատեղ հայտարարությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունել են պատերազմին վերջ դնելու Զելենսկիի կոչը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ երկխոսության առաջարկը՝ ամերիկյան և եվրոպական ակտիվ ներգրավմամբ։

«Առաջնորդները ողջունել են պատերազմն ավարտելու նախագահ Զելենսկիի կոչը, որը բանակցված կլինի դիվանագիտական ճանապարհով, ինչպես նշվում է [Ռուսաստանի] նախագահին ուղղված նրա նամակում», – կարդում ենք հայտարարությունում։

Օրեր առաջ Զելենսկին բաց նամակ էր հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ բանակցություններ վարել։ Պուտինն անձամբ էր արձագանքել՝ նշելով, որ Զելենսկիին հանդիպելու պատճառ ներկայում չի տեսնում։

Եվրոպացի առաջնորդները և Զելենսկին հստակեցրել են «արդար և տևական» խաղաղության պայմանները, առաջին հերթին՝ անհապաղ և անվերապահ հրադադարը։

Առաջնորդների խոսքով՝ շփման ներկա գիծը պետք է բանակցությունների մեկնման կետը լինի և Ուկրաինան պետք է իրավաբանական պարտադիր ուժ ունեցող անվտանգային երաշխիքներ ստանա՝ ներառյալ բազմազգ ուժերի տեղակայումը։ Ինչ վերաբերում է ռուսական ակտիվներին՝ դրանք սառեցված կմնան այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չփոխհատուցի Ուկրաինային՝ պատերազմում կրած վնասների համար։

Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ղեկավարներն ընդգծել են նաև, որ եվրոպական անվտանգային շահերը պետք է պաշտպանված լինեն։

Լոնդոնյան հանդիպումը տեղի էր ունենում Ուկրաինային հասցված ռուսական վերջին լայնածավալ հարձակումներից հետո, որոնցից տուժել է նաև մայրաքաղաք Կիևը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն