factor.am Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին երեկվա ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։
«Ժողովրդավարությունը հաղթեց։ Հայաստանի ժողովուրդը քաջությամբ և վճռականությամբ ընտրել է ազատությունն ու անկախությունը։ Բելառուսները կանգնած են Հայաստանի կողքին դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին»,- նշել է նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ անցողիկ շեմը հաղթահարել է չորս քաղաքական ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակությունը ստացել է 49,81% ձայն, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23,29, «Հայաստան» դաշինքը՝ 9,94, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 4% ձայն։