v9iL6wYIoqaWJeq3

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ հաղթանակի առիթով | civilnet.am

civilnet.am Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար, ինչպես նաև մեր ազգերի բարգավաճման համար»,- ասված է Վրաստանի վարչապետի ուղերձում:

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները: Անցողիկ շեմը, նախնական տվյալներով, հաղթահարել են՝ ՔՊ – 49.81%, «Ուժեղ Հայաստան» – 23.29%, «Հայաստան» դաշինք – 9.94%, ԲՀԿ – 4%։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն