k-k

Ընտրատեղամասի հարակից տարածքում դանակահարության դեպքով վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով | factor.am

factor.am  Երևանի թիվ 8/24 ընտրատեղամասի հարակից տարածքում երեկ՝ հունիսի 7-ին տեղի ունեցած դանակահարության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից)։ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ վարույթի շրջանակում 3 անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ երեկ թիվ 8/24 ընտրատեղամասի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում 27-ամյա երիտասարդ է դանակահարվել։ Նա տեղափոխվել է բժշկական  կենտրոն, որտեղ մահացել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն