718265929_1415108460652577_8090723168239258995_n

Լատվիան աջակցում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի սերտ հարաբերություններին. Էդգարս Ռինկևիչս | shantnews.am

shantnews.am Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է.

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր փայլուն հաղթանակի առիթով։ Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ ի հեճուկս սպառնալիքներին և ահաբեկմանը։ Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի սերտ հարաբերություններին»։

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները: Անցողիկ շեմը, նախնական տվյալներով, հաղթահարել են՝ ՔՊ – 49.81%, «Ուժեղ Հայաստան» – 23.29%, «Հայաստան» դաշինք – 9.94%, ԲՀԿ – 4%։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն