l-kHYZPddK0J

ԿԸՀ նոր նախնական տվյալներով՝ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանել է ԿԸՀ կայքում հրապարակված նախնական տվյալները:

Նա նշեց, որ ԿԸՀ կայքում հրապարակված նախնական թվերը չեն ներառում էլեկտրոնային քվեարկության արդյունքները:

«Ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ համակարգն անում է, հարյուրերորդականով հաշվարկած՝ կլորացնում է: Եթե կայքի հրապարակած թվերը զուտ գումարեք և բացարձակ թվերից տոկոս հաշվարկեք, կտեսնեք, որ 1000-երորդական մակարդակով որոշակի տարբերություն կա»,- ասաց նա:

Ի սկզբանե, ԿԸՀ կայքում հրապարակված նախնական տվյալներով, անցողիկ շեմը հաղթահարում են 4 ուժ՝ ՔՊ, «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք և ԲՀԿ:

Սակայն հրապարակված նոր արդյունքները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ 4 տոկոսի շեմը, քանի որ հավաքել է 58 378 ձայն կամ 3.996 %:

Անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերի հավաքած ձայներում էական փոփոխություն առկա չէ:

  • ՔՊ – 727 827 ձայն կամ 49.825 %
  • «Ուժեղ Հայաստան» – 340 088 ձայն կամ 23.281 %
  • «Հայաստան» դաշինք – 145 113 ձայն կամ 9.934 %

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն