103236247_001280960_1440x900_80_0_1_97db5c4f69a2ea642b2d0c9e1e65a90a-jpg

ԱՊՀ դիտորդները չեն հայտնաբերել այնպիսի խախտում, որը կազդեր ԱԺ ընտրության արդյունքների վրա | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ԱԺ ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը։

«Դիտորդների արձանագրած առանձին բացթողումները տեխնիկական բնույթ էին կրում և արագ շտկվում տեղամասային հանձնաժողովների կողմից: Որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, առաքելությունը չի հայտնաբերել», – ասաց նա։

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բաց ու մրցակցային։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ քարոզարշավն ակտիվ է ընթացել և առանձնացել է քաղաքական մրցակիցների միջև սուր մրցակցությամբ։

Առաքելության ներկայացուցիչներն այցելել են ավելի քան 750 ընտրատեղամասեր ՀՀ 9 մարզերում: Առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերը բացվել են ժամանակին, քվեարկությունն անցկացվել է Ընտրական օրենսգրքին համապատասխան, տեխնիկական սարքավորումները գործել են անխափան։ Ընտրատեղամասերի մեծ մասում օգտագործվել է տեսահսկողություն, ձայների հաշվարկի գործընթացը իրականացվել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան։

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները: Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն հավաքել է 49.81%, «Ուժեղ Հայաստան» – 23.29%, «Հայաստան» դաշինք – 9.94%, ԲՀԿ – 3,9%–ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն