Ուկրայինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Հայաստանին «ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ», իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ։
«Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, անկախության համար և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ։
Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն ժամանակն է, որ ԵՄ-ն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որ մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա փորձություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»,- գրել է Ուկրաինայի նախագահը X-ում: