l-33x0wh-1854x1080z-0-4241-6

2025-ի բյուջեի կատարման հաշվետվությունը զերծ է էական խեղաթյուրումներից. Հաշվեքննիչ պալատի նախագահ | 1lurer.am

1lurer.am 2025 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով զերծ է էական խեղաթյուրումներից: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:

«Հաշվեքննիչ պալատի կարծիքով՝ բյուջետային հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է 2025 թվականի պետական բյուջեի կատարման ճշմարիտ և իրական պատկերը: Ըստ այդմ՝ Հաշվեքննիչ պալատը Հայաստանի Հանրապետության՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է չձևափոխված կարծիք:

Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ բյուջեի կատարման գործընթացը տեղի է ունեցել առանց թերությունների: Կան արձանագրված 10 բյուջետային կարգադրիչների հաշվետվություններում 34 խեղաթյուրումներ, որոնք վերաբերել են 46 բյուջետային միջոցառումների, 11 տնտեսագիտական հոդվածների:

Գումարային արտահայտությամբ՝ դրամարկղային ծախսի կամ ԱԺ ներկայացված, հրապարակված բյուջեի կատարման հաշվետվության ցուցանիշը խեղաթյուրված է եղել 29 մլրդ դրամ մեծությամբ: Սա կազմում է ընդհանուր ծախսերի 0,86 տոկոսը, ինչը, բնականաբար, էականության շեմից ցածր մեծություն է, և չէր կարող ազդել կարծիքի վրա»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն