jzznohvtd5jhp4dihwx6p3kqqgotrzgufsey9jmw

ԿԸՀ-ն իրազեկել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնելու կարգը

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել հունիսի 8-ին ժամը 12.00-18.00-ն, կամ հունիսի 9-ին ժամը 9.00-11.00-ն։

ԿԸՀ-ից հայտնում են, որ վերահաշվարկի դիմումներ կարող է ներկայացնել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, վստահված անձը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։

Նույն ժամկետներում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել նաև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում՝ կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, վստահված անձի, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն