qse3c9hen4bibljcd3qp0ycdry3ekz9u82wm9llu

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել | armenpress.am

armenpress.am Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հունիսի 7-ին Լոնդոնում հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Ինչպես տեղեկանում ենք Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից տարածած հաղորդագրությունը, հայտարարության մեջ եվրոպական երկրները վերահաստատել են իրենց անվերապահ ու վճռական աջակցությունն Ուկրաինային։

«Նրանք ընդգծել են, որ Եվրոպան կարևոր դեր ունի ցանկացած կարգավորման գործընթացում՝ որպես Ուկրաինայի կայուն և հետևողական աջակից։ Առաջնորդները հստակ նշել են նաև, որ բոլոր ջանքերը պետք է իրականացվեն Ուկրաինայի, եվրոպական ավելի լայն գործընկերների և Միացյալ Նահանգների սերտ համագործակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպման ընթացքում երկրների ղեկավարների համաձայնեցրած հինգ պայմանները հետևյալն են.

Անմիջական հրադադար․ Վլադիմիր Պուտինը պետք է համաձայնի ռազմական գործողությունների լիարժեք դադարեցմանը։

Ներկայիս շփման գիծը պետք է դառնա բանակցությունների ելակետ, իսկ սահմանները չեն կարող փոխվել ուժի միջոցով։ Ուկրաինայի՝ դաշինքներ կնքելու (այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ) ինքնիշխան իրավունքը պետք է լիովին պահպանվի։

Ուկրաինայի համար անվտանգության հուսալի իրավական երաշխիքներ, որոնք պետք է ուժի մեջ մտնեն անմիջապես հրադադարից հետո և ներառեն միջազգային ուժերի տեղակայում։

Ռուսաստանի ակտիվները կմնան սառեցված, մինչև այդ երկիրը փոխհատուցի բոլոր վնասները։

Խաղաղության համաձայնագրում պետք է հաշվի առնվեն եվրոպական անվտանգության շահերը, իսկ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին վերաբերող ցանկացած բանակցություն պահանջում է համապատասխանաբար ԵՄ-ի, անդամ պետությունների և դաշինքի համաձայնությունը։

«Առաջնորդները նաև վերահաստատել են, որ շարունակելու են հաստատակամորեն աջակցել Ուկրաինային»,- ասվում է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն