pjal0aloc6zvb95l0ro1nw8qncjahkedsvhp8qch

Ձերբակալվել է ՌԴ-ից ՀՀ ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկությունից հետո երկիրը շուտափույթ լքելու մտադրության մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն, Հ.Ս.-նö հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող  հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հ.Ս.-ն ձերբակալվել է:

«Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):

Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Հովհաննես Սահակյանը, որը Ռուսաստանից Հայաստան էր ժամանել ընտրություններին մասնակցելու նպատակով, հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ և քվեարկության օրն իսկ վերադառնալու է Ռուսաստան, որպեսզի ինքն ու ընտանիքը բարդությունների առաջ չկանգնեն Հայաստանում իրավիճակի հնարավոր լարվածության պատճառով։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն