qpijcwfmtmkyqviy

Իրանը հայտարարել է, որ Իսրայելը հարվածել է հանրապետության արևմուտքում գտնվող Քեբուդրահենգին | news.am

news.am Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանի արևմուտքում գտնվող Քեբուդրահենգ քաղաքի օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Համադան նահանգի փոխնահանգապետ Համզե Ամրանին։

«Մեկ ժամ առաջ հարված է հասցվել Քեբուդրահենգ քաղաքի շրջաններից մեկի վրա։ Բարեբախտաբար, հարձակման հետևանքով զոհեր չկան»,- նրա խոսքերը մեջբերում է «Mehr» գործակալությունը։

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսային շրջանները։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ բոլոր հրթիռները խոցվել են։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավելի վաղ՝ կիրակի օրը, Իսրայելը հարված էր հասցրել Բեյրութի արվարձանում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտին։ Իսրայելական կողմի վարկածով՝ այդ հարձակումը պատասխան էր «Հեզբոլլահ»-ի կողմից հրեական պետության հյուսիսային շրջանների հրթիռակոծություններին։ Ի պատասխան իրանական հարվածների՝ Իսրայելի պաշտպանության բանակն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել իսլամական հանրապետության տարածքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն