p4wm4r9kr3fhftl5tzjgyqewf5munk0c2ulirx8t

Իրաքը փակում է երկրի օդային տարածքը | armenpress.am

armenpress.am Իրաքի իշխանությունները հունիսի 8-ին հայտարարել են անվտանգային միջոցառումների շրջանակում երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է, որ օդային տարածքի փակումը «կանխարգելիչ միջոցառում է»՝ ուղղված է քաղաքացիական ավիացիայի անվտանգության և պաշտպանվածության ապահովմանը։

Գերատեսչությունը հավելել է, որ որոշումը ենթակա է շարունակական վերանայման և վերագնահատման, իսկ ավիաընկերությունները և համապատասխան կառույցները կտեղեկացվեն ցանկացած նոր զարգացումների մասին։

Նախօրեին երկրի օդային տարածքում սահմանափակումներ մտցնելու մասին հայտարարել էր նաև Սիրիան։ Մասնավորապես, փակ են Դամասկոսի օդանավակայանը, ինչպես նաև հարավային օդային միջանցքները։

Իսկ Թեհրանի Մեհրաբադ և Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ միջազգային օդանավակայանները հայտարարել են բոլոր չվերթների չեղարկման մասին։

Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել  հարձակումները։ Պատճառն Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն