Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Մեցոլան ընդգծել է ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ընթացքը շարունակելու անհրաժեշտությունը։
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։ Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»,- ասված է հաղորդագրությունում։