Annual Year End Press Conference by Putin

Պեսկովը հրաժարվել է պաշտոնական մեկնաբանություն տալ ՀՀ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ | hetq.am

hetq.am ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռևս ձեռնպահ կմնա որևէ պաշտոնական մեկնաբանություն անել Հայաստանում նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս չի հրապարակել վերջնական արդյունքները։

«Ես դեռևս ձեռնպահ կմնամ դրա վերաբերյալ որևէ պաշտոնական մեկնաբանություն անելուց, քանի դեռ Հայաստանի ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել վերջնական արդյունքները»,- TACC գործակալության փոխանցմամբ՝ նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կրեմլը սպասում է վերջնական արդյունքներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն