screenshot-2026-06-08-135316

Համայնքապետերի ներկայությունից մինչև ընտրողների տեղափոխման դեպք․ «Ականատես»-ի արձանագրած խախտումները| factor.am

factor.am «Ազգային ժողովի ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելությունը դիտորդություն է իրականացրել  648 դիտորդով, որոնց վերահսկել են ընտրությունները Հայաստանի ողջ տարածքում։

Նրանցից 520-ը տեղակայված են եղել ամբողջ օրը 260 տեղամասերում, որը կազմում է ընդհանուր տեղամասերի մոտ 13%-ը։ Դիտարկումն  իրականացվել է պատահական ընտրանքի վրա հիմնված մեթոդաբանությամբ, որը հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափել քվեարկության օրվա գործընթացների որակը։ Թեև դիտարկումն իրականացվել է տեղամասերից ընդամենը 13%-ում, ընտրանքի վրա հիմնված մեթոդը թույլ է տալիս պատկերացում կազմել ընտրական գործընթացի մասին համապետական մակարդակով»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիտորդական ներկայացուցիչ, «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Այս դիտորդներից բացի առաքելությունն ունեցել է նաև շրջիկ դիտորդներից բաղկացած 54 խումբ, որոնք այցելել են տարբեր տեղամասեր՝ նաև ահազանգերի հիման վրա, իսկ 8 դիտորդ  հսկել է  քվեարկությունը 6 քրեակատարողական հիմնարկում։

«Մեր ընդհանուր դիտարկմամբ կարող ենք ասել, որ քվեարկության գործընթացներն ընդհանուր առմամբ անցել են խաղաղ միջավայրում, մրցակցային պայմաններում, դինամիկ վիճակում, նկատվել է մեծ ակտիվություն քաղաքացիների, ընտրողների։ Միաժամանակ, որոշ տեղամասերում նկատվել է լարվածություն, առերևույթ ուղղորդումներ, քվեարկության գաղտնիության խախտումներ և դրա փորձեր ընտրողների կողմից, նաև վերահսկողության փորձեր, և դրանք անշուշտ որոշակիորեն ազդում են որակի վրա։ Եվ նաև պետք է նշել, որ ընտրական խախտումների իրականացմանը մասնակցել են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և դաշինքների ներկայացուցիչներ»,- ասաց Սոնա Այվազյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն