armenpress.am Հայաստանի Հանրապետությունն անցած տարի 1 միլիարդ 975 միլիոն դրամ է հատկացրել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն անդամավճար է փոխանցում 113 միջազգային կազմակերպությունների, ծրագրերի ու կոնվենցիաների։
«2025 թվականին, ըստ էության,փաստացի փոխանցում է կատարվել 101 կազմակերպության։ 2025 թվականին մենք չենք փոխանցել անդամավճար ՀԱՊԿ-ում մեր մասնակցության համար՝ պարզ պատճառով, որ մենք մասնակցություն չենք ունեցել այդ կազմակերպության գործունեությանը»,- մանրամասնել է Միրզոյանը։
Հայաստանը 2024 թվականի փետրվարից հայտարարել է ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցնելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում