4wilck1hyeqkxwmiw25flfqsjiwk5yk4yrymeqsn

Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ | armenpress.am

armenpress.am Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։ Ինգա Ռուգինիենեն շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։

Լիտվայի վարչապետը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին արտահայտվել է ժողովրդավարական արժեքների, տարածաշրջանային կայունության և եվրոպական ապագայի օգտին։

«Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը և ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելուն»,-գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն