azatutyun.am Բևեռացված մեդիա միջավայրը, կողմնակալ լրատվամիջոցների լուսաբանումը և մանիպուլյատիվ բովանդակությամբ ուղեկցվող բաժանարար առցանց քարոզարշավը լրջորեն սահմանափակել էին ընտրողների՝ անաչառ և վստահելի տեղեկատվության հասանելիությունը, հայտարարել ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ):
ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը հայտարարել է, որ ընտրությունները լավ կազմակերպված էին։ Սակայն, ըստ նրա, «քարոզարշավի ընթացքում նկատվել է արտաքին ուղղակի ճնշում՝ ուժգնացող առևտրային սահմանափակումների և անվտանգային սպառնալիքների տեսքով, որոնք ուղղված էին ընտրողների վրա անհարկի ազդեցություն կիրառելուն ի օգուտ ընդդիմության»։ «Մյուս կողմից՝ մենք տեղական մակարդակում պետական վարչական ռեսուրսների համակարգային չարաշահման դեպքեր չենք արձանագրել», – նշել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ ղեկավարը։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատմամբ՝ քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների սրման և անվտանգության սպառնալիքների տեսքով, ինչը նպատակ ուներ անհարկի կերպով ազդել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում