pravo-armenian-parliament

Ինչ չի կարող անել իշխող կուսակցությունն առանց 3/5 և առանց 2/3 մեծամասնության | civilnet.am

civilnet.am Հունիսի 7-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում երեք ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»՝  49,8 տոկոս, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,28, և «Հայաստան» դաշինքը՝ 9,93 տոկոս։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախնական չի հաղթահարում խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը։ Կուսակցությանը չի բավարարում 0,004 տոկոս քվե կամ մոտ 50 ձայն, որը կավելանա իր ստացած 58,368 ձայնին։ Կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ վերահաշվարկի համար։

Ի՞նչ է լինում, եթե ԲՀԿ-ն չի անցնում ԱԺ

Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ շեմը, ապա նրա ստացած ձայները կվերաբաշխվեն խորհրդարան անցած ուժերի միջև, ինչը կարող է մոտ հինգ մանդատի վերաբաշխման հանգեցնել։

Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ ընտրական օրենսգրքի բանաձևերի կիրառման արդյունքում՝ ազգային փոքրամասնությունների համար նախատեսված մանդատների բաշխում և ձայների փոշիացում, Ազգային ժողովում մանդատների բաշխումը կունենա հետևյալ տեսքը․

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ՝ 61-ի փոխարեն,

-«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ՝ 28-ի փոխարեն,

-«Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ՝ 11-ի փոխարեն։

Այսինքն՝ եթե ՔՊ-ն ունենա 61 մանդատ, չի ստանա ձայների 3/5-ը, իսկ 63-64 մանդատի դեպքում ստանում է 3/5-ը։

Ի՞նչ չի կարող անել իշխող ուժն առանց ձայների 3/5-ի

Սահմանադրության համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ն անհրաժեշտ է սահմանադրական օրենքների ընդունման համար, այդ թվում՝ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի, Ընտրական օրենսգրքի, Դատական օրենսգրքի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի, Հանրաքվեի մասին, Կուսակցությունների մասին և Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքների ընդունման/փոփոխության համար:

Առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների։

Առանց 3/5-ի իշխող ուժը չի կարող ընտրել կամ պաշտոնանկ անել նաև Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն