azatutyun.am Իրանը չի լքել ո՛չ ռազմի դաշտը, ո՛չ բանակցությունները և չի նահանջի ոչ մի սպառնալիքի առաջ, հայտարարել է Իրանի նախագահը:
Մասուդ Փեզեշքիանը սոցցանցում գրել է, որ Թեհրանի համար առաջնահերթությունը «ազգային անվտանգությունն ու մեր ժողովրդի խաղաղությունն» է։
«Մենք կպաշտպանենք ազգի իրավունքները պատշաճ պատասխանատվությամբ և չենք նահանջի որևէ սպառնալիքի առջև», – X-ում գրել է նա:
«Դիվանագիտությունն ու պաշտպանությունը ազգային ուժի երկու թևերն են. մենք ո՛չ լքել ենք պատերազմի դաշտը, ո՛չ բանակցությունների սեղանը», – հավելել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում