c5b3a271-6ba5-43fe-99b1-abbaaa1a6565_w1023_r1

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. Ֆիդան | azatutyun.am

azatutyun.am Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, APA-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Նա ընդգծել է, որ հույս ունեն՝ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիրը՝ առանց հետաձգումների:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ «Ադրբեջանի հիմնավորված մտահոգությունները պետք է լուծվեն»։

Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար, և, որ կողմերի ցուցաբերած կամքը տարածաշրջանի համար հստակ հնարավորությունների պատուհան է բացել:

Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։

Ֆիդանի խոսքով՝ վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն