Ընդամենը 4 ընտրատեղամասից արդեն ունենք տվյալներ, որ 120 ձայն վերադարձել է ԲՀԿ–ին։ Այս մասին հունիսի 8-ին կայացած ասուլիսի ընթացքում ասել է Արման Աբովյանը։
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածուն ասուլիսի ընթացում նշել է, որ այս խնդիրները ոչ թե տեխնիկական բնույթի են, այլ քաղաքական` հաշվի առնելով քաղաքական այն պրոցեսները, որոնք հետագայում կարող են տեղի ունենալ ԱԺ–ում․ եթե լինի 3 ընդդիմադիր ուժ, այլ պրոցես կընթանա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ՝ այլ։
«Մենք վերահաշվարկի գործընթացի մեջ ենք»,- arm.sputniknews.ru-ի փոխանցմմաբ ասել է Աբովյանը։
Նշենք, որ ավելի վաղ Իվետա Տոնոյանը հրապարակել էր մի քանի ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած քվեների թվերը։ Ըստ հրապարակման՝ 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։