armenia-turkey_1

Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ | aravot.am

aravot.am Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվել են խաղաղ և հանգիստ մթնոլորտում։ Մաղթում ենք, որ ընտրությունների արդյունքները բարի լինեն Հայաստանի ժողովրդի համար։

Հուսով ենք, որ հետընտրական շրջանում կձևավորվեն այն պայմանները, որոնք հնարավորություն կտան ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը։

Այդ նպատակով Թուրքիան, ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում, շարունակելու է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն