nina-karapetyants

Նիկոլ Փաշինյանի ձայների կտրուկ աճը կարող է տեղի ունեցած լինել փոքր ուժերի ձայների տոկոսների հաշվին. Նինա Կարապետյանց | aravot.am

aravot.am «Նժար» սահմանադրական շարժման անդամներն այսօր քաղաքական ուժերին հրավիրել էին Ազատության հրապարակ՝ միասնական վերահաշվարկ կատարելու և հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել երեկ խորհրդարանական ընտրություններին։ Այսօր Ազատության հրապարակ քաղաքական այլ ուժերից ոչ մեկը այդպես էլ չներկայացավ։

«Մենք սպասում էինք, որ քաղաքական ուժեր էլ կգային, որովհետև տարբեր քաղաքական ուժեր գնահատականներ են հնչեցնում։ Մենք անհանգստություն ունենք, որ ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի ձայների կտրուկ աճը կարող է տեղի ունեցած լինել նաև նրա հաշվին, որ ոչ թե մեծ ուժերից են ձայներ պակասեցրել, որովհետև նրանք տեղում ունեին իրենց ներկայացուցիչները, այլ՝ փոքր ուժերից։ Մեծ հավանականություն կա, որ որոշակի տոկոսով ձայներ են պակասեցրել։ Մենք՝ որպես փոքր ուժ, հնարավորություն չենք ունեցել բոլոր տեղերում ունենալ մեր ներկայացուցիչները»,- Aravot.am-ին ասաց «Նժարի» համահիմնադիր Նինա Կարապետյանցը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն