b1738669-a4ae-4c0d-5fe2-08de3c91433d_w1023_r1

Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին | azatutyun.am

azatutyun.am Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ խորացնելու մեր երկրների միջև գործընկերությունը և բարեկեցություն ստեղծելու երկու ժողովուրդների համար», – ասված է շնորհավորական ուղերձում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշվում են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» – 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս;

«Ուժեղ Հայաստան» – 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս;

«Հայաստան» դաշինք – 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս;

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն