news.am Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Նա նշել է.
«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության և բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշվում են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» – 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս;
«Ուժեղ Հայաստան» – 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս;
«Հայաստան» դաշինք – 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս;
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս: