awv3klvppdoymkl2

Անհամբեր սպասում եմ մեր գործընկերության ամրապնդմանը. Ռումինիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին հաղթանակի առթիվ | news.am

 news.am Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, մասնավորապես, նշելով՝

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Ռումինիան և Հայաստանը կապված են երկարամյա բարեկամությամբ, և ես անհամբեր սպասում եմ մեր գործընկերության հետագա ամրապնդմանը»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշվում են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» – 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս;

«Ուժեղ Հայաստան» – 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս;

«Հայաստան» դաշինք – 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս;

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն