tert.am Իսրայելն այս պահին դադարեցրել է հարվածներ հասցնել Իրանին, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Թեհրանի կողմից ցանկացած նոր հարձակման։ Այս մասին հեռուստաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս պահին կրակը դադարեցված է, որովհետև այն բանից հետո, երբ մենք հարված հասցրինք Թեհրանի ահաբեկչական ռեժիմին, նա դադարեց հարձակվել մեզ վրա։ Եթե Իրանի ահաբեկչական ռեժիմը սխալ թույլ տա և նորից հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք ողջ ուժգնությամբ»,- պնդել է նա։
Վարչապետը դա բացատրել է ինքնապաշտպանության իր երկրի իրավունքով և նշել, որ այս դիրքորոշումը հայտնել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Իսրայելն ինքնապաշտպանության լիակատար իրավունք ունի, և մենք այն իրացնում ենք այնքանով, որքանով դա անհրաժեշտ է։ Ես սա ասում եմ ձեզ այնպես, ինչպես երախտագիտությամբ ու հարգանքով ասում եմ իմ լավ բարեկամ նախագահ Թրամփին»,- դիմելով հայրենակիցներին՝ նշել է Նեթանյահուն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում