l-0x0wh-786x458z-1-50

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ | 1lurer.am

1lurer.am Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ամփոփ վիճակագրական պատկեր ներկայացրեց (Լեռնային-Ինֆոքոմ) Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացված դիմումների մասով:

«Ընդհանուր թվով՝ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել (Լեռնային-Ինֆոքոմ) Ղարաբաղից տեղահանված 39 հազար 650 անձ, որից 27 հազար 296 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն: Մերժման դեպքեր չեն եղել»,- հայտնեց ՆԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի նոր թվային համակարգի գործարկման պահից այս տարվա հունվարի 1-ից նկատվում է (Լեռնային-Ինֆոքոմ) Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ, մասնավորապես այս տարվա հունիս ամսվա սկզբի դրությամբ թիվը կազմել է 11 հազար 146:

« (Լեռնային-Ինֆոքոմ) Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28 հազար, որից շուրջ 12 հազար անչափահասի տրվել է ՀՀ քաղաքացիություն»,- տեղեկացրեց Մկրտչյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն