photo_2026-06-07_16-51-07

Իոաննիսյանը մի խումբ գործընկերների հետ Արտուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն է ստորագրել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտնել է, որ մի խումբ գործընկերների հետ Արտուր Օսիպյանի համար անձնական երաշխավորություն է ստորագրել։

«Արտուր Օսիպյանի ազատ արձակման դեպքում նրա պահվածքի (օրինակ՝ քննիչի պահանջով ներկայանալու) համար ես էլ եմ պատասխանատվություն կրելու՝ քրեական օրենսգրքի 511-րդ հոդվածով։ Ընդ որում, այդ ռիսկին ես գնացել եմ առանց Օսիպյանի համաձայնության, քանի որ իր փաստաբանը տարօրինակ մոտեցումներ ունի (իր իրավունքն է)։

Այդուհանդերձ, ես պատրաստ եմ Արտուր Օսիպյանի ազատության համար ՔԴՕ 128-րդ հոդվածով գրավոր պատասխանատվություն ստանձնեմ (ի տարբերություն որոշ շատ բարձր գոռացողների)՝ քաջ գիտակցելով, որ եթե ազատվեց ու խախտեց սահմանափակումները՝ ես եմ դատվելու»,- նշել է նա:

Իոաննիսյանը հավելել է, որ Օսիպյանի հրապարակային հայտարարությունները չի կիսում, գաղափարակիցը չէ, բայց նա չի արել այնպիսի մի հայտարարություն, որը քրեորեն պատժելի է, ինքը չի արել որևէ հայտարարություն, որի համանմանը չի արել Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարում՝ Արտուր Օսիպյանը, «Հետք»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն