l-36x0wh-928x541z-0-8466

Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար

Հունիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, ԸԸՀ-ները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում:

«Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ: Նիստերը բաց են այն անձանց համար, ովքեր կարող են ԸԸՀ նիստերին ներկա գտնվել: Ձեզ հետ պետք է ունենաք նիստին ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայականը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն