zelenski

Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի | factor.am

factor.am Ռուսաստանի քաղաքական ազդեցությունն այլ երկրներում նվազում է։ Սա, մասնավորապես, վերաբերում է Ադրբեջանին, Մոլդովային և Հայաստանին։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Guardian-ին տված հարցազրույցում, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Ադրբեջան՝ նրանք անկախ են։ Հայաստան՝ երեկվա ընտրությունները մեծ հաջողություն էին Հայաստանի անկախության համար։ Ես նաև կարծում եմ, որ ռուսները կորցրել են Մոլդովան»,- նշել է նա։

Զելենսկին նաև ընդգծել է, որ ռուսները չեն ցանկանում կորցնել Ուկրաինան, քանի որ անկախ և ազատ Ուկրաինան Ռուսաստանի համար ամենամեծ և քաղաքականապես ամենավտանգավոր երկիրն է։

«Երբ Ուկրաինան միանա ԵՄ-ին, Պուտինը ներքին խնդիրներ կունենա տարբեր ժողովուրդների հետ, հատկապես՝ Կովկասում։ Ռուսաստանի տարբեր ժողովուրդներ հարցեր կբարձրացնեն»,- պնդել է Զելենսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն