103150234_001600900_1440x900_80_0_1_9214fd92eacddb98cdc442457c9d867f-jpg

Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը ընտրախախտումների վերաբերյալ թվեր է ներկայացրել։

«Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ։ Փետրվարի 11-ին ՆԳՆ ՄՔԾ–ն տեղեկանք էր հրապարակել, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 489 031 է եղել, մայիսի 23-ին էլ հայտարարեցին, թե 2 473 445 ընտրող կա, իսկ մայիսի 31-ին մեկ այլ թիվ հրապարակվեց` ընտրողների ընդհանուր թիվն արդեն 2 485 224 էր։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ արձանագրութուն հրապարակեց հունիսի 8-ին` հայտնելով, որ ընտրությանը մասնակցել է 2 507 216 անձ։ Ըստ պաշտոնական աղբյուրների նաև բացահայտել ենք 689 հասցե, որոնց վրա հաշվառված են՝ ըստ հասցեի 20-ից մինչև 303 քաղաքացի»,– նշել է Մելոյանը։

Նրա խոսքով` այժմ փորձում են ապօրինի միջամտությունների արձանագրված հատվածների հետևանքները չեղարկել։

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն`ընտրությունների արդյունքների վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն