7ce0a1bc-9464-4246-40a9-08de3c91433d_w1023_r1

Բայրամովն ու Բոճորիշվիլին շեշտել են Հարավային Կովկասի աճող ռազմավարական նշանակությունը | azatutyun.am

azatutyun.am Ստամբուլում նախօրեին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն և Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Նախարարները նշել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի՝ տարածաշրջանային, գլոբալ նշանակությունը, ներառյալ Հարավային գազային միջանցքը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և Միջին միջանցքը, քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերի և Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության ապահովումը, ընդգծել են՝ Եվրոպան և Ասիան կապող կարևոր միջանցքի կարգավիճակում Հարավային Կովկասի աճող ռազմավարական նշանակությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն