akanates-1

«Ականատես»-ը խախտումների վերաբերյալ դիմում-բողոքներ է ներկայացրել ընտրական հանձնաժողովներին, նախապատրաստվում են նաև հաղորդումներ իրավապահ մարմիններին

«Ականատես» դիտորդական առաքելությունն ամփոփել է քվեարկության օրվա արդյունքները՝ ներկայացնելով համապատասխան տեղեկանք․

«2026 թվականի հունիսի 7-ին «Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում։

Առաքելության շրջանակներում ներգրավվել է 712 դիտորդ, որոնք վերահսկել են քվեարկության ընթացքը Հայաստանի ողջ տարածքում։ 520 դիտորդ դիտարկել է ամբողջ քվեարկության օրվա գործընթացները 260 ընտրատեղամասում։ Դիտարկումն իրականացվել է պատահական ընտրանքի մեթոդաբանությամբ, որը հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափել քվեարկության օրվա գործընթացների որակը։ Թեև դիտարկումն իրականացվել է երկրի բոլոր ընտրական տեղամասերի միայն փոքր մասում՝ 13%-ում, ընտրանքի վրա հիմնված մեթոդը թույլ է տալիս պատկերացում կազմել ընտրական գործընթացի մասին՝ համապետական մակարդակով։

Ի լրումն, 8 դիտորդ հսկել է քվեարկությունը 6 քրեակատարողական հիմնարկում, և 6 դիտորդ դիտարկել է շրջիկ արկղով քվեարկություն կազմակերպող ընտրատեղամասերը, այդ թվում՝ ուղեկցելով շրջիկ արկղը 3 հոգեբուժական հաստատությունում և 3 ռազմաբժշկական հաստատությունում։

Շրջիկ դիտորդներից բաղկացած 54 խումբ այցելել է ընտրանքից դուրս գտնվող 456 (23%) ընտրատեղամաս՝ միաժամանակ հսկելով իրավիճակը համայնքների տարածքներում։

70 դիտորդ հսկել է 38 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) աշխատանքը։

«Ականատես» դիտորդական առաքելության գնահատականներով՝ քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ միջավայրում, քաղաքական մրցակցության և ընտրողների դինամիկ ու ակտիվ մասնակցության պայմաններում։ Միաժամանակ, որոշ տեղամասերում նկատվել է լարվածություն՝ առերևույթ ուղղորդումների, քվեարկության գաղտնիության խախտումների և դրա փորձերի, վերահսկողության և դրա փորձերի, ընտրության գործընթացի որոշ դերակատարների ագրեսիվ դրսևորումների պատճառով։ Տարբեր բնույթի ընտրախախտումներում ներգրավվել են տարբեր կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներ։

Ընտրական հանձնաժողովների աշխատանքը, որոշ տեխնիկական թերություններով հանդերձ, ապահովել է ընտրողների քվեարկության և արդյունքների ամփոփման պատշաճ գործընթացները։ Ոստիկանությունը ևս հիմնականում իրականացրել է օրենքով սահմանված իր գործառույթները։

Նախապատրաստական փուլ

Քվեարկության նախապատրաստման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։

Նախապատրաստական նիստերը հիմնականում մեկնարկել են սահմանված ժամանակացույցով։ Տեղամասերի 69.62%-ում (181 տեղամաս) նիստը սկսվել է 07:00-ին, 28.08%-ում (73 տեղամաս)՝ 07:00-07:20 ընթացքում, իսկ 2.31%-ում (6 տեղամաս)՝ 07:20-07:40 ժամանակահատվածում։

Նախապատրաստական փուլի միջադեպեր

Տեղամասերում տեղակայված դիտորդների կողմից դիտարկվել են միջադեպեր, որոնց մի մասը ներկայացվում է ստորև։

Արձանագրվել է տեղամասային կենտրոնի բացմանն առնչվող խնդիր․

Կահավորման հետ կապված խնդիրները դրսևորվել են մասնավորապես հետևյալ կերպ․

Ընտրատեղամասերում տեղադրված քվեախցիկների քանակը չի համապատասխանել այդ տեղամասերում ընտրողների քանակի համար սահմանված պահանջներին և առաջացրել է գործընթացի կազմակերպման խնդիրներ:

Նկատվել են ընտրողների ցուցակին առնչող խնդիրներ․

Արձանագրվել են քվեարկության պարագաներին առնչվող պահանջների խախտումներ․

Քվեարկություն

Քվեարկությունն, ընդհանուր առմամբ, դիտարկված ընտրանքի տեղամասերում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան։

Քվեարկության համար ընտրատեղամասերի 93.85%-ը (244 տեղամաս) բացվել է ժամը 08:00-ին։ Տեղամասերի 1.92%-ը (5 տեղամաս) բացվել է նախատեսվածից շուտ, իսկ 4.23%-ը (11 տեղամաս)՝ ուշացումով (08:01-08:10):

Տեղամասերի մեծամասնությունը (95.35%) ընտրողների քվեարկության համար փակվել է սահմանված ժամին՝ 20:00-ին:

Քվեարկության ընթացքի միջադեպեր

Տեղամասերում տեղակայված, ինչպես նաև շրջիկ դիտորդների կողմից դիտարկվել են միջադեպեր, որոնց մի մասը ներկայացվում է ստորև։

Քվեարկության օրվա ընթացքում տեղ են գտել քվեաթերթիկներ լուսանկարահանելու, կամ այլ կերպ բաց (նաև ընտանեկան) քվեարկելու և քվեարկությունն այլոց համար բացահայտելու դեպքեր։

Տեղ են գտել ընտրողների քվեարկությունը առերևույթ վերահսկելու կամ վերահսկողության փորձ անելու, միջամտելու և ուղղորդման դեպքեր, այդ թվում՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչների և ՏԸՀ անդամի կողմից։

Քվեարկության ընթացքում իրականացվել է քարոզչություն, այդ թվում՝ քաղաքական ուժերի տարբերանշանները կրելու միջոցով։

Քվեարկությանը օրը նկատվել են կողմնակի անձանց կողմից ընտրողների տեղափոխման և հնարավոր վերահսկողության դեպքեր։

Որոշ խնդրահարույց դեպքերում նկատվել է համայնքապետերի և վարչական ղեկավարների ուղղակի ներգրավումը․

Քվեարկության օրն արձանագրվել են նաև որոշ տեղամասերում ճնշումների, վիճաբանությունների և դիտորդների իրավունքների խոչընդոտման դեպքեր, ինչը ստեղծել է վախի և ճնշման մթնոլորտ։

Մի քանի տեղամասերում տեղի են ունեցել ընտրողին օգնելու կարգի խախտումներ։

Քվեարկության ընթացքում նկատվել են քվեարկության պարագաներին առնչվող պահանջների խախտումներ։

Մի քանի տեղամասերում նկատվել են քվեաթերթիկների, կտրոնների և դրոշմանիշների հետ կապված խնդիրներ։

Մի քանի տեղամասերում ի հայտ են եկել ցուցակների հնարավոր անճշտություններ։

Ստացիոնար բժշկական և ռազմաբժշկական հաստատություններում դիտարկված քվեարկությունը համապատասխանել է շրջիկ արկղով քվեարկության կարգին։ Արձանագրվել են մի քանի խնդիրներ։

Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ընդհանուր առմամբ պահպանվել է քվեարկության կարգը՝ որոշ բացառություններով։

Քվեարկության արդյունքների ամփոփում

Քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։

Քվեարկության արդյունքների ամփոփման փուլի միջադեպեր

Հանձնաժողովների կողմից հաշվարկի գործընթացը հիմնականում իրականացվել է սահմանված կարգով, սակայն նկատվել են թերացումներ։

Նկատվել է քվեարկության սահմանված ժամանակահատվածի կոպիտ խախտման դեպք։

Նկատվել են արդյունքների ամփոփման ընթացակարգի խախտումներ։

Ընտրական փաստաթղթերի հանձնում ԸԸՀ-ներ

Ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո «Ականատես» նախաձեռնության դիտորդները ՀՀ ողջ տարածքի 38 ԸԸՀ-ներում գիշերվա ընթացքում հսկել են ընտրական փաստաթղթերի և պարկերի հանձն-ընդունման և արդյունքների մուտքագրման գործընթացները և վեր հանել խախտումներն ու թերացումները։ Բացահայտած խնդիրների ցանկը ներառում է հետևյալը․

Քվեարկության օրը դիտարկված էական խախտումների վերաբերյալ «Ականատես» դիտորդական առաքելության կողմից ներկայացվել են դիմում-բողոքներ ընտրական հանձնաժողովներին, առանձին դեպքերով նախապատրաստվում են նաև հաղորդումներ իրավապահ մարմիններին։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018թ. օգոստոսին։ Նախաձեռնության անդամներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը։ Առաքելության նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը ՀՀ օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը:

ՀՀ Ազգային ժողովի 2026 թ ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, ԱՄՆ-ի գերմանական Մարշալ հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF TF), Նորվեգիայի դեսպանատան, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի դրամաշնորհատուների տեսակետները»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն