87310407_001280960_1440x900_80_0_1_a366204b6212eb49f2a00cda91ae05ed-jpg

ԿԸՀ-ն դիմումներ է ստացել՝ վերահաշվարկելու 555 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2005 ընտրատեղամասերից 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Հանձնաժողովից նշում են, որ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է այսօր` ժամը 11։00–ին։

«Թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 21–ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ստացած դիմումներն ամփոփելուց հետո ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։

Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվելու են ԸԸՀ–ների նստավայրերում՝ ուղիղ եթերով։

ԿԸՀ-ից նաև նշում են, որ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն