azatutyun.am «Մենք գերադասում ենք սպասել Հայաստանի ընտրությունների մասին պաշտոնական եզրակացություններին», – այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահը պատրաստվում է շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ։
«Դուք գիտեք, որ այնտեղ բազմաթիվ անհասկանալի պահեր կային։ Մենք բազմաթիվ հաղորդումներ ենք տեսել խախտումների մասին», – ընդգծել է Պեսկովը։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս), որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս)։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.996 տոկոսով։
ԿԸՀ-ն իր հերթին հայտարարել է, որ հանձնաժողովը 2005 ընտրատեղամասերից 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։