armenpress.am Տարբեր երկրներից ձեռք բերված նոր զինատեսակները կրում են հայկական պայմանական անվանումներ, ինչն արտադրողի հետ պայմանագրերով արգելված չէ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են տարբեր երկրներում արտադրված նոր զինատեսակներն հայկական անվանումներով փոխարինվել և արդյոք դա արգելված չէ՞։
«Արտադրողների հետ մենք պայմանագրեր ունենք, որտեղ պայմանագրերի մեջ այդպիսի կետ չկա նշված, որ մենք իրավունք չունենք իրենց զինատեսակի անունը փոխել»,- պարզաբանել է Ասրյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ցուցադրվել էին տարբեր երկրներից ձեռք բերված զինատեսակներ, որոնք ներկայացվել էին հայկական անուններով։ Զորահանդեսի ժամանակ չէին նշվել նաև երկրները, որոնցից ձեռք է բերվել սպառազինությունը։