dewzz01fvax2mhjvuclqbwbncnhdyjhyo0dbckje

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները | armenpress.am

armenpress.am Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հերքում է պնդումները, թե վարժական հավաքները կիրառվում են որպես պատժիչ միջոց ընդդիմադիր քաղաքական գործիչների ու նրանց համակիրների համար։

Լրագրողների հետ ճեպարզույցում անդրադառնալով թեամային՝ Էդվարդ Ասրյանն ընդգծել է․

«Բանակը երբեք պատժիչ միջոց չի եղել, պետք է հպարտանաք ՀՀ բանակով, որտեղ մեր բոլորի զավակներն են։ Բանակի վարժական հավաքներին պետք է ընդգրկվի ՀՀ քաղաքացի հանդիսացող մարդը, պահեստազորայինը, ով մտնում է համապատասխան տարիքային շեմի մեջ, հաշվառված է ՀՀ տարածքում՝ Երևանի կամ մարզերի այս կամ այն զինկոմիսարիատներում։ Նրանք պետք է հերթականությամբ կանչվեն վարժական հավաքների»,-ասել է Ասրյանը՝ հավելելով, որ վարժական հավաքներն անցկացվում են 2023 թվականից սկսած՝ ընդգրկելով ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիների, որոնք կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։

Անդրադառնալով, մասնավորապես, Ռուսաստանից հունիսի 7-ի ընտրությունների համար Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների կանչելու մասին խոսակցություններին՝ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծեց․

«Անկախ նրանից, թե որ երկրից են ժամանում, զինվորական հաշվառում ունեցող ցանկացած ՀՀ քաղաքացու ժամանման դեպքում, որը ֆիքսվում է համապատասխան համակարգերով, զինկոմիսարիատն իրավունք ունի էլեկտրոնային տարբերակով նրանց ուղարկել ծանուցագիր վարժական հավաքների զորակոչվելու վերաբերյալ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն