l-0x120wh-940x548z-0-8362

Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է

Հակակոռուպցիոն դատարանը վերջին երկու ամսում Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացել է խուզարկության մոտ 400 միջնորդություն, ինչպես նաև՝ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ 160-ից ավել միջնորդություն։ Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը:

«Խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մոտ 10%-ն է մերժվել, ինչը նշանակում է, որ մամուլում տարածվող տեղեկատվությունը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունների մեծ մասը դատարանի կողմից մերժելու մասին իրականությանը չեն համապատասխանում։

Միջնորդությունները վերաբերել են ենթադրյալ կաշառք տալ-ստանալուն, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն։

Այս պահին դատարանում առկա են միջնորդություններ, որոնք դեռ քննարկման փուլում են»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն