ui2m1adixepd9bmziluv96kws2sygf1zptaborhd

Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութի | armenpress.am

armenpress.am Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Բրիտանացի պաշտոնյան նշել է, որ Միացյալ Թագավորությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի նոր կառավարության հետ։

«Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ՝ մեր ռազմավարական գործընկերությունն իրականացնելու, տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու և Եվրոպայում գործընկերների հետ ավելի սերտ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Սթիվեն Դաութին։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն