JpOOkJladph1eI0C

ՄԱԿ-ի գրասենյակից ստացել ենք մեր նամակի պատասխանը Արթուր Օսիպյանի գործի առնչությամբ. Գեղամ Օհանյան

ՄԱԿ-ի գրասենյակից ստացել ենք մեր նամակի պատասխանը Արթուր Օսիպյանի գործի առնչությամբ։ Այս մասին հայտնել է ակտիվիստ Գեղամ Օհանյանը և հրապարակել փաստաթուղթը, որտեղ նշված է․

«Սույնով հաստատում ենք Ձեր՝ 2026 թվականի հունիսի 3-ով թվագրված նամակի ստացումը և ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ այն ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի համապատասխան գործընկերների ուշադրությանը, այդ թվում՝ Նյու Յորքում Քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով դեպարտամենտին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին։

Հարգանքներով՝
​Տիկին Ֆրանսուազ Ժակոբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն