1lurer_72

Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նա կկալանավորվի | 1lurer.am

1lurer.am Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ին տեղեկացնում են, որ Միկա Բադալյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար, որը բավարարվել է։

Հիշեցնենք՝ հունիսի 3-ին Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանի կողմից ԱԺ ընտրությանը մասնակցելու պայմանով ՌԴ-ում բնակվող Հայաստանի հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու ձևով ընտրակաշառք տալու դեպքերի մասին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն